-
09.04.2018|
20:56
Պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ապրիլի 9-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Գևորգի Հարությունյանը:
-
09.04.2018|
15:32
ՌԴ ԱԳՆ հրապարակել է տեսագրություն, որում ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով հայ լրագրողի հարցերին, խոսել է վերջին 10 տարիներին հայ-ռուսական հարաբերություններից, ղարաբաղյան խնդրից և ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի համագործակցությունից:
-
07.04.2018|
13:24
Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ հուլիսի 1-20-ը Շուշիում անցկացվելու է շուշեցի հայտնի քանդակագործ Հակոբ Գյուրջյանի անվան քանդակագործության 6-րդ միջազգային սիմպոզիումը:
-
05.04.2018|
22:14
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանն ապրիլի 5-ին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավորների և Սենատի անդամների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի ԱԺ փոխնախագահ Կարոլ Բյուրո-Բոնարին, Աժ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանին, Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ։
-
03.04.2018|
19:34
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցերին:
-
02.04.2018|
13:43
2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողություններ:
-
02.04.2018|
04:04
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման բանակցային գործընթացում դադար է: Որոշ փորձագետներ դադարը կապում են Ադրբեջանի ու Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացների հետ:
-
30.03.2018|
16:09
Փետրվարի 3-ին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը Շուշիում ստորագրել են «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության միջև պատմամշակութային ժառանգության պահպանության բնագավառում համագործակցության մասին» հուշագիրը։
-
29.03.2018|
22:40
«HALO Trust» կազմակերպությունը հրապարակել է ԼՂ Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով զոհված աշխատակիցների անունները` Պավել Ակոպով, Սամսոն Ավանեսյան և Մարատ Պետրոսյան:
-
28.03.2018|
15:52
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, մարտի 26-ին epress.am լրատվականում հրապարակված Ասյա Խաչատրյանի հարցազրույցի հիման վրա սեփական նախաձեռնությամբ սկսված քննարկման շրջանակներում, հարցում է կատարել ԱՀ ոստիկանություն՝ պահանջելով ներկայացնել պարզաբանումներ Ասյա Խաչատրյանի պնդումների վերաբերյալ: